Իհարկե չեմ բացառում, որ սա պատրվակ դառնա Բայդենի՝ մրցավազքից դուրս գալու համար: Նրա նկատմամբ ներքին ճնշումը բավականին մեծ է: Նույնիսկ ամենից հավատարիմ թիմակիցներն են նրան կոչ անում չշարունակել պայքարը, իսկ հիմնական քաջալերողները նրա ընտանիքի անդամներն են:
Բայդենը 2 շաբաթով կմեկուսանա, ինչպես կարգն է, հետո կվերադառնա՝ պատրաստվելու Դեմոկրատների ազգային համաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 19-ին: Հատկանշական է, որ թեկնածուի մրցավազքից դուրս գալու պարագայում նոր թեկնածուն հաստատվում է հենց կուսակցության համաժողովի կողմից:
Տակտիկական առումով, Բայդենի քովիդը կարող է օգտագործվել երկու ձևով.
1. Նրա թեկնածությունը փոխարինելու համար:
2. Հիմնավորելու նրա վերջին շրջանում թույլ լինելը, մինիմալիզացնել հանրային գործունեությունը՝ լրացուցիչ վնաս չհասցնելով իմիջին:
Սուրեն Սարգսյան